ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կարեն Կարապետյան. Որևէ անձնական հետաքրքրություն չկա իմ կյանքում

Կարեն Կարապետյան. Որևէ անձնական հետաքրքրություն չկա իմ կյանքում
13.01.2017 | 23:49

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանեց հարցին, թե ինչը ստիպեց փոխել իր նախկին դիրքորոշումն ու զբաղվել քաղաքականությամբ: «Անհանգստությունը, թե ինչ է կատարվում մեր երկրում, իմ պատրաստակամությունը ծառայելու: Եթե մենք կարող ենք ինչ-որ մի բան անել, եթե մեր թիմի մոտ ստացվի… Ես ասել եմ, յուրաքանչյուր կառավարչի համար ամենաբարձրագույն հաճույքը կարող է լինել, եթե կարողանում ես ծառայել ժողովրդին ու արդյունք ցույց տալ: Իրականում անձնական կյանք չունեցող աշխատանք է, որևէ անձնական հետաքրքրություն չկա իմ կյանքում: Երկու ռեժիմ է՝ կամ ըստեղ եմ, կամ փորձում եմ տեղաշորի մեջ քնել»,- նշեց վարչապետը:


Նա նախատեսում է նախընտրական քարոզչության շրջանում ՀՀԿ-ի օգտին քարոզչություն անել իր աշխատանքով: «Ինչպե՞ս եմ քարոզելու՝ իմ աշխատանքով»՝ հայտարարեց նա: Լրագրողները հարց ուղղեցին նաև Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում բնակության տեղեկանքի մասին: Մամուլը գրել է, որ նա վերջին տարիներին Հայաստանում մշտապես չի բնակվել, հետևաբար չի կարող ընտրություններում ընդգրկվել ՀՀԿ ցուցակում: Վարչապետը հստակ պատասխան չտվեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է սահմանափակումը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, չգիտեմ, բայց եթե չհամապատասխանի, չեմ լինի»,- ասաց նա: Նա նշեց, որ իրականում ընտրությունները խանգարող հանգամանք են տնտեսության զարգացման համար:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ